Մխիթարյանը պետք է ավելին անի. Մոուրինյո
«Մխիթարյանը պետք է ավելին անի: Մեր ակումբում ֆուտբոլիստներից մեծ սպասումներ ունենք: Նրա դիրքում շատ խաղացողներ կան, և մեկնարկային կազմում հայտնվելու համար Հենրիխին հարկավոր է ավելի լավ խաղալ, քան Մատան, Լինգարդը և Մարսիալը: Յուրաքանչյուր ղեկավարի նպատական է, որ իր թիմը հաղթի: Աշխարհի յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է ասպարեզ դուրս բերել այն ֆուտբոլիստին, ով նրա կարծիքով թիմին կօգնի հաջողության հասնել: Ես բացառություն չեմ», Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչեի» հետ արտագնա հանդիպումից հետո(1:2) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Հիշեցնենք,որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գրեթե 2-ամսյա դադարից հետո խաղադաշտ է վերադարձել 61-րդ րոպեին` փոխարինելով Մարկուս Ռեշֆորդին:
