Վարչապետի անձով պայմանավորված փոփոխություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գազի գնի իջեցումը ողջունելի է, բայց ցավալի է, որ դա արվում է ոչ թե պետության վարած քաղաքականության արդյունքում, այլ պայմանավորված է վարչապետի անձով: «Ցավալի է, որ սա արվում է զուտ վարչապետի անձնային կապերի շնորհիվ: Նա «Գազպրոմի» մարդն է, իսկ գործընկերներն իրար աջակցելու լավ սովորություն ունեն»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Արմեն Առաքելյանը: «Շատ ցավում եմ, որ մինչ այդ ամբողջը հանձնեցինք «Գազպրոմին», մինչդեռ առաջարկվում էր նորմալ խողովակ անցկացնել Հայաստանով: Իրանը պատրաստ էր 1400 միլիմետրանոց խողովակ անցկացնելու: Իսկ մեր իշխանությունները մի փոքր բարակ խողովակ դրեցին եւ հետո նվիրեցին «Գազպրոմին»՝ պարտքի դիմաց»,-հավելեց նա: ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի խոսքերով, երբ խողովակաշարի կառուցման բանակցություններ էին ընթանում Իրանի հետ, ինքը եղել է էներգետիկայի  փոխնախարար եւ տեղյակ է, որ Իրանի հետ բանակցելը բավական բարդ գործ է: «Այդ գործում բացառիկ ներդրում են ունեցել այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը եւ Կարեն Կարապետյանը: Իրականում Իրանի դեպքում հայտարարությունը գործի վերածելը շատ բարդ գործ է:  Ընդ որում՝ 700 միլիմետրանոց խողովակաշարը հնարավորություն է տալիս տարեկան 2,5 մլրդ խմ գազ տեղափոխել, մինչդեռ, Հայաստանը սպառում է շուրջ 1,3 մլրդ խմ: Ներկայիս խողովակաշարը եւս հնարավորություն է տալիս գազ արտահանել: Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանն արդեն գազ է տալիս Վրաստանին, ստանում է Էլեկտրաէներգիա, որն էլ փոխանցվում է Իրան»,-ասաց պատգամավորը: Արտակ Դավթյանը ժպտալով հակադարձեց. «Այդ դեպքում փառք ու պատիվ մեր վարչապետին, որ կարողանում է իր անձնական կապերն օգտագործել մեր բնակչության համար»: Արտակ Դավթյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե սակագների իջեցումը նախընտրական խայծ է. «Ինչ էլ անենք՝ նախընտրական շրջանի հետ կկապեն»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am