Լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին

Համացանցը բավականին հեշտացրել է լրագրողների աշխատանքը։ Ժամանակին մամուլում աշխատող լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն շաբաթներ էին պահանջվում, որպեսզի գտնեն անհրաժեշտ տեղեկատվությունը, այս կամ այն քաղաքական գործչին, պաշտոնյային վերաբերող տվյալները, իսկ հիմա այդ ամենը կարող ես ձեռք բերել հաշված րոպեների ընթացքում։ Թվում է՝ դյուրացել է նաեւ տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ ԶԼՄ-ների աշխատանքը։ 2003թ. ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները, թվում է, տեղ չեն թողնում չինովնիկական կամայականությունների համար։ Պարզվում է, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն այնքան է դուր եկել հենց պաշտոնյաներին, որ նրանք լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին։ Ցանկացած առիթ, որ լրագրողը փորձում է օգտագործել այս կամ այն նախարարության վարչության պետի, փոխնախարարի կամ նախարարի հետ հանդիպելու, հարցազրույց անելու համար, «ջրվում» է անգիր արած պատասխանով. «Հարցերն ուղարկեք գրավոր, սահմանված ժամկետում կտրվի պատասխան»։ Այս պատասխանն ենք ստանում նույնիսկ այն դեպքերում, երբ հարցը հրատապ է, եւ չես կարող դրա պատասխանը ստանալու համար սպասել օրեր շարունակ։ Ասենք՝ ուզում ես իմանալ, թե X նախարարության Y աշխատակցին ազատե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հիմքով։ Նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն անմիջապես հորդորում է հարցերն ուղարկել գրավոր, որպեսզի օրեր անց, ասենք, գրավոր պատասխան ուղարկի. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ Y աշխատակիցը չի ազատվել աշխատանքից»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am