Գիտեք` մահն արտահեթ է գալիս . Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարց ուղղեց.«Պետպատվերի համակարգն ապրիլից արդեն չի գործում: Գիտեք` մահն արտահեթ է գալիս, չի սպասում, որ պետպատվերի հերթը հասնի:Համակարգում հեղափոխական լուծում է պահանջում:Ձեր ոլորտում էնքան խնդիր կա, որ ես եթե բոլորը շարադրեմ, այստեղից այսօր դուրս չենք գա»: Բժիշկները հիվանդներին իրար «պաս են տալիս», վերջում էլ ուղարկում են կոնկերտ դեղատուն, որտեղից տոկոս ունեն,ասաց Զոհրաբյանը: Լևոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանում կյանքի տևողությունը տարածաշրջանում ամենաբարրձն է` 71.6 տարի, իսկ օրինակ Ռուսաստանում 64 տարի է: Համակարգում աշխատանքի թափանցիկությունը պետք է զուգակցվի արդյունավետությանը:Բյուջեն բավարար է, որ առնվազն 2 անգամ բարելավեն բուժծառայությունների որակը,հայտնեց Լ.Ալթունյանը,ում խոսքով այսուհետ հենվելու են բժշկական արձանագրությունների վրա, որոնք կհրապարակվեն, և յուրաքանչյուր անձ տեղյակ կլինի, թե ինչ է հասնում իր հիվանդության դեպքում: Ն. Զոհրաբյանը դժգոհեց, որ պատասխան չստացավ, թեև հասկանալի է` դժվար է առողջացնել մի համակարգ, որ ամբողջությամբ հիվանդ է: Պատգամավորը օրինակ բերեց, որ հիվանդանոցներում տնօրենը աշխատողներին ստորագրել է տալիս աշխատավարձի ստացականը, բայց չի վճարում` ասելով, որ հիվանդներից կվերցնի իր գումարը:
