Սիրիայի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել
RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին հայտնում է ,որ ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը: «Երեկ Սիրիայի Պալմիրա քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերից մեկը մարդասիրական օգնություն տեղ հասցնելու պլանային թռիչքի ժամանակ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռը պարտադրված վայրէջք է իրականացրել։ Ուղղաթիռի զննության ժամանակ այն զինյալների կողմից ենթարկվել է ականանետային գնդակոծության։ Ուղղաթիռը վնասվել է, ինչի հետևանքով ինքնուրույն չի վերադարձել տեղակայման բազա։ Անձնակազմը չի տուժել և օպերատիվ կերպով հասցվել է «Խմեյմիմ» ավիաբազա»,- հայտնել են Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնից։
