«Եթե Կարեն Կարապետյանը դիմում գրի չզարմանաք». Շարմազանով
Այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական, ՀՀԿ-ի հերթական համագումարին առնչվող կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություներ կատարելուն վերաբերող հարցեր, նիստում անդրադարձել են նաեւ ԱԺ-ում ընթացող 2017 թվականի պետբյուջեի քննարկումներին: «Նախորդ անգամ ես ասեցի, որ մենք կիրականացնենք եւ ԳՄ-ին կառաջարկվի ծրագրային փոփոխություններ կատարել կանոնդրությունում: Այդ փաթեթը վերջնական տեսքի չի բերվել, առաջարկությունները քնարկվել են եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտական տեքսի կբերենք ստացած առաջարկությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ կուսակցության ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ են լինելու մարդու իրավունքներին վերաբերող դրույթներում: Հարցին՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Դիմում չի գրել այս պահին, ես ասել եմ, եթե գրի, մի զարմացեք, եթե չգրի մի զարմացեք»:
