«Կրակողին խոսքով չեն զսպում». Շավարշ Քոչարյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ սահմանային լարվածության չնվազելը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ մեր ԱԳՆ-ն բավարար չափով չի արձագանքում իրադարձություններին՝ փոխնախարարը չթաքցրեց զարմանքը. «Կրակողին խոսքով չեն զսպում, մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն այդպիսի քաղաքականություն է ընտրել, և պատահական չէ, որ այն գիծը, որն ընտրել է ՀՀ-ն կայանում է նրանում, որ ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը և ստեղծվի մեխանիզմներ, որպեսզի չլինեն այդ կրակոցներն ու սադրանքները»: Նրա խոսքով՝ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը, որը չի պահպանում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները` խախտելով հրադադարը, կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում էլ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր պարտավորություններից:
