«Վիզաների կենտրոնը պետք է փակել... ո՞ւր են գնում քաղաքացիների գումարները». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեն քննարկվեց Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ 2016-17թթ. ԵՄ մեր անդամակցության գումարը կկազմի 78 հազար եվրո, իսկ ԵՄ գործընթացների մասնակցության գումարները կտրամադրվեն ՓՄՁ ազգային կենտրոնի ֆինանսական միջոցներից, այլ ոչ պետական բյուջեից: Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով թեմայնին հայտարարեց, որ Վիզաների կենտրոնը «չարաբաստիկ կանտորա» է, որտեղ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման` երեխաների հետ օրերով հերթ են կանգնեցնում ու անհեթեթ գումարներ գանձում:«Այդ չարաբաստիկ կենտրոնը ՀՀ քաղաքացիներին ենթարկում է նվաստացման ռիտուալների. ընդամենը սկրեպ խփելու համար պարտադրում են ընտանիքներով գալ կենտրոն, ու տասնյոթ հազար մի տեղ ես մուծում, չգիտեմ ինչքան՝ մեկ այլ տեղ: Մենք վավերացրել ենք Եվրոպական երկրների հետ վիզաների ռեժիմի դյուրացման պայմանագիրը, սակայն վիզա ստանալը ոչ միայն բարդացել է, այլեւս նվաստացման ռիտուալներ է ստացել: Հիմա հարց՝ ո՞ւր են գնում քաղաքացիների գումարները»:
