Արտաշ Ասատրյանի ցինիզմի ու լկտիության սահմանագիծը

Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արտաշ Ասատրյանը, անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին, ասել է գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում: «Այն մարդիկ, ովքեր չարախոսում են ու վատ են արձագանքում հորս`Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն, պետք է ասեմ, որ նրանք փոքրամասնություն են: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերն ուրախ են այս փաստի առիթով: Վստահ կարող եմ ասել, որ որոշ մարդկանց վատ արձագանքը միայն նախանձի նշան է»,- ասել է երգիչ Արտաշ Ասատրյանը`անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին: Արտաշի խոսքով` իր հայրն այն մարդն է եղել, ով բազմաթիվ ընտանիքների է ուրախացրել, ամուսնացրել, և չի կարելի նման մարդու մասին վատ կերպ արտահայտվել: Արտաշը նշեց, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվել է իր հոր անունով բացառապես ժողովրդի պահանջով ու ցանկությամբ. «Մինչ Էջմիածնի քաղաքապետի որոշումը, ժողովուրդն ինքն այդ փողոցն անվանակոչել էր Արամի անունով: Մինչ այս եթե դուք գործով լինեիք Էջմիածնում, ինչ-որ պատվեր անեիք կամ հասցե հարցնեիք, միանշանակ իմացեք, որ բոլոր մարդիկ հորս անունով կնշեին փողոցը: Իսկ ես շնորհակալ եմ իմ ընկերոջը, մեր քաղաքապետին, ով ժողովրդի ցանկությունը դարձրեց իրականություն»: Երգիչն անդրադարձավ նաև երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի այն դիտարկմանը, ըստ որի` մեր ժողովրդի մեծ մասի տգիտության արդյունքն է, որ Արամ Ասատրյանի անունով փողոց է անվանակոչվել. «Չգիտեմ` Ռուբեն Հախվերդյանն ինչու է այսպես արտահայտվել, համենայն դեպս ես իրեն միայն առողջություն եմ ցանկանում: Թող միշտ իր ընտանիքի գլխից անպակաս լինի, իսկ մնացածի մասին ինքն ավելորդ բաներ խոսելու իրավունք չունի»: Զրույցի վերջում Արտաշը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին, Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին: «Գուսան հայրս ձեր թվարկածներից որևէ մեկին ոչնչով չի զիջում և որևէ մեկից ոչ մի բանով պակաս չէ: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկ չի հասել»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am