Գազի սակագնի իջեցումն կազդի էլեկտրաէներգիայի եւ բենզինի սակագնի իջեցման վրա
«Գազի սակագնի իջեցումն անպայմանորեն ազդելու է էլեկտրաէներգիայի եւ բենզինի սակագնի իջեցման վրա:Հանրապետությունում ամենաշատ գազ սպառող ընկերությունները ՋԷԿ-երն են, հետևաբար, եթե գազի գինն իջնում է, ապա էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես պետք է իջնի»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը : «Հայաստանն այն երկիրն է, որը գազաֆիկացման մակարդակով առաջին տեղում է, եւ այստեղ մեքենաները հիմնականում որպես վառելիք օգտագործում են գազ: Գազալցակայանների 50-60 տոկոսը մտնում է 10 հազար եւ ավել խորանարդ մետր գազ օգտագործողների մեջ, ուստի նրանց համար 280 դոլարանոց գազը կարժենա 253 դոլար, հետևաբար, կարծում եմ, որ սա կնպաստի, որ բենզինի գինն էլ իջնի»: «Գազի սակագնի իջեցումը որևէ կերպ չի ազդելու ՀՀ բյուջեի վրա: Այս բոլոր իջեցումները պետական բյուջեի վրա որևէ լրացուցիչ ծախս չեն բերելու, անգամ մեկ լումա կոմպենսացման առումով հարկատուների գումարից չի գնալու»,-հայտարարեց նա: Հարցին, թե երկարաժամկե՞տ են, արդյոք, նման իջեցումները, Այվազյանը պատասխանեց, թե օրենքով առնվազն վեց ամիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող որևէ փոփոխություն անել այդ որոշման մեջ:
