Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը.վարչապետ
«Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը», - Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց լուծարել մի շարք պետական հիմնարկներ,ինչին արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանը նման հայտարարություն արեց: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ լուծարվում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Որոշվեց դարարեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի գործունեությունը: Լուրծարվեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»:
