ՄԻՊ բյուջեն կրճատվել է
Ա 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց թվային տվյալներ. «2017 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով» : «Գրասենյակն առաջնահերթ ուղղություններ է որդեգրել՝ հաշվի առնելով նախկին գործունեությունը: 2016 թվականին սկզբում ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է նոր բաժին՝ երեխաների իրավունքների և զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին: Հաջորդ տարվա ընթացում առաջնահերթություն է լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ՁՊՎ-ներում բժշկական ծառայությունների որակը, առաձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը»,-իր ելույթում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը :
