Երեխաներին թողնել ապրելու, այլ ոչ թե մաքառելու պետություն

«168 Ժամ» թերթը գրում է. «Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ ևս՝ նախընտրական փուլի նախօրեին, քաղաքական օրակարգը լցվել է ընդդիմության միավորման մասին խոսակցություններով։ Գրեթե բոլորը խոսում են ընդդիմադիր ուժերի միավորման անխուսափելիության, դաշինքային ձևաչափով մասնակցության անայլընտրանքայնության մասին։ Բայց բոլոր այդ խոսակցություններում բացակայում է գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ ինչի՞ ու հատկապես ինչի՞ ու առավել ևս՝ ինչի՞ շուրջ պետք է համախմբվեն ընդդիմադիրները, որ դա դառնա հաղթանակի գրավական։ Հանուն իշխանափոխության, հանուն ավելի լավ երկիր ունենալու ու այդ կարգի պատասխաններն այլևս ժամանակավրեպ են, քանի որ կյանքն ու ընդդիմադիրները ցույց են տվել, որ այդպիսի նպատակների շուրջ համախմբումը տապալման ամենակարճ ճանապարհն է։ Իրականում ընդդիմադիր ուժերը կարող են և պետք է համախմբվեն այնպիսի սկզբունքների ու նպատակների շուրջ, որոնք այդ միավորմանն ու նրան մաս կազմող ուժերին կտարբերեն իշխանությունից ու իշխանաստեղծ ընդդիմություններից։ Կտարբերեն ոչ թե ելույթներով ու կարգախոսներով, այլ ըստ էության ու ըստ ամենայնի՝ բովանդակությամբ, ոչ թե ձևով, մի խոսքով։ Եվ ուրեմն, ո՞ր հարցը կամ խնդիրն է, որը կարող է քաղաքական ուժերին տարբերել գործող իշխանությունից ու իշխանաշեն ընդդիմադիրներից։ Այս հարցի պատասխանը որքան բարդ, նույնքան էլ պարզ է ու ակնհայտ՝ արտաքին քաղաքականություն ու դրանից ածանցյալ մնացյալ քաղաքականություններ։ Տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականությունները, որոնցում իշխանությունից տարբերվող մոտեցումներով ընդդիմադիրները կարող են փորձել տարբերակվել, իրականում ածանցվում են արտաքին քաղաքական կողմնորոշումից։ Որովհետև ներկայումս արտաքին քաղաքական կուրսն առաջին հերթին արժեքային ու քաղաքակրթական ընտրություն է, որն ապահովում է այդ ընտրության հիմքում դրված կամ այդ հիմքից բացառված հիմնական արժեքի նկատմամբ պետության վերաբերմունքը։ Քաղաքակիրթ աշխարհում այդ հիմքն ու այդ արժեքը մարդն է, որը ամենայնի նպատակն է, ու որին ծառայեցվում են բոլոր միջոցները։ Ռուսական աշխարհում, որում այսօր Հայաստանն է, մարդը միջոց է, որը ծառայեցվում է զանազան, որպես կանոն՝ պուտինածին նպատակներին։ Ահա այս հարցի շուրջ է, որ Հայաստանի ընդդիմադիրները կարող են համախմբվել։ Համախմբվել ոչ թե՝ լեզվի ճկունությամբ այս հարցից թռնելու, այլ՝ լեզվի պարզությամբ ու ուղիղությամբ այս հարցի մասին խոսելու միջոցով։ Խոսելու այն մասին, որ, եթե Հայաստանի քաղաքացիները ցանկանում են ապրել լավ երկրում ու իրենց երեխաներին թողնել ապրելու ու ոչ թե մաքառելու պետություն, ապա պետք է ձայն տան այն ուժերին, որոնք երկիրը կհանեն ճահճից ու խավարից կտեղափոխեն դեպի լույս։ Դա միակ քաղաքական պլատֆորմն է, որի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը կարող է հաջողության բերել»։ Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am