Երեկ ՀՀԿ-ի խնջույքին ովքեր էին հրավիրված և ինչպես անցավ
Hayeli.am-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի մեկին լրանում է Աժ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի ծննդյան 50 ամյակը: Երեկ Ֆլորենցիա ռեստորանում պատգամավորի ծննդյան տարեդարձը նշելու էին գնացել բարձրաստիճան պաշտոնյաններ: Դավթյանին շնորհավորելու էին եկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դաշնակցականներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ: Հոբելյարի տոնը ծաղկեցրել են ղարաբաղից եկած հատուկ հյուրերը, ովքեր իրենց հետ յուրահատուկ նվեր էին բերել. խաղողի և թթի շշալցված օղի՝ պատկերված Արտակ Դավթյանի նկարով: Եվ այսպես ուրախ ու ջերմ մթնոլորտում էլ երեկ ՀՀԿ-ական պատգամավորն իր հյուրերի հետ մի լավ քեֆ է արել, իսկ երկրի առաջին դեմքերը շատ երկար են մնացել խնճույքին:
