Արսեն Հարությունյանը՝ խաղի կանոնների մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2017 թվականի բյուջեով նախատեսված գումարների մեջ փորձելու են տեղավորվել: Նրա խոսքով՝ ոլորտի առաջնային խնդիրներից է՝ անել ամեն ինչ, որ գյուղացիները ջրի հետ կապված խնդիրներ չունենան: «Կարծում եմ՝ եթե խաղի կանոնները հստակ լինեն, եթե գյուղացին պատրաստ լինի վճարել մատուցված ջրի համար, մենք երաշխավորում ենք, որ ջրամատակարարումը չի դադարեցվի»,- նշեց Ա. Հարությունյանը: Անդրադառնալով այս օրերին իրենց արած գործողություններին՝ Ա. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մի նախարարությունից մյուս նախարարություն տեղափոխությունը որևիցե խնդիր կամ խոչընդոտ չի առաջացնելու իրենց բնականոն աշխատանքի համար. «Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին և օպտիմալացմանը, ասեմ, որ մենք ունենք ծրագրեր, ծրագրերի իրականացման գրասենյակ, հունվարի մեկից այդ ԾԻԳ-ը փակվում է, քանի որ ծրագիրն ավարտվում է»:
