Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանըՙ անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, ասաց որ բնապահպանության նախարարության մասով իրականացված բոլոր փորձաքննություններն առնվազն այս պահին օրենքի որեւէ խախտում չեն արձանագրել: «Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը, որը պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,- նշեց նա: Ինչպես ասաց՝ ցանկացած տնտեսական ծրագիր պետք է այլընտրանքով բանավեճի առարկա դառնա, եթե չկա այլընտրանքային ծրագիր, ստացվում է, որ շատ հաճախ հայտարարությունները հիմնավորված մոտեցում չեն: Նա նշեց, որ բնապահպանության նախարարության մասով իրականացված բոլոր փորձաքննություններն առնվազն այս պահին օրենքի որևէ խախտում չեն արձանագրել:
