Կառավարությունների ձախողման հետևանքը
Հայաստանում ներդրումները երկրաչափական տեմպերով պակասում են, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Արտադրություն և ներդրումներ, զարգացում տնտեսական ոլորտում, որը կարող էր կարճ ժամանակում գումար բերել, դա էլ չկա: Բնականաբար, այս վիճակում թոշակները ավելացնելու ֆիզիկապես տեղ չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա կառավարությունների ձախողման հետևանք է, որը շարունակվում է նաև այսօր։
Անդրադառնալով գազի գնի իջեցման մասին խոսակցություններին՝ պատգամավորը նշեց, որ այն իրատեսական չի համարում։
«Սա ոչ թե «Գազպրոմի» եկամուտների կամ վերջինիս կորուստների քչացման, սահմանի վրա գինը փոփոխելու, աշխատավարձների, աշխատակիցների կրճատման հաշվին է լինելու, այլ՝ բյուջեյի միջոցների»,-ասաց Արամ Մանուկյանը:
