ՀՀԿ-ն աննախադեպ ծանր կացության մեջ է
ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, որից անգամ ՀՀԿ-ն է զարմացած: «Մենք չէինք սպասում, որ այսքան պահանջված կլինի մեր կողմից առաջարկվող ոչ ֆորմալ կրթության այս տեսակը ՀՀԿ-ի պատերի ներքո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ստացել են 172 հայտ, հարցազրույցի են հրավիրել 110 հոգու: «Մենք աննախադեպ ծանր կացության մեջ էինք, որովհետև 110 հոգուց կարողացանք քննությունից կտրել ընդամենը 6 հոգու, որովհետև հնարավոր չէր այդ հիանալի երեխաներից ընտրել ընդամենը 25 հոգու»,-նշեց Ա. Աշոտյանը: Նա նշեց, որ ընդունելության ժամանակ դիմորդներն այնպիսի ցնցող պատասխաններ են տվել, որ որոշ քաղաքական գործիչներ նրանցից սովորելու բաներ կունենան: Ուսանողներին, օրինակ, հարց են ուղղել, թե, դիցուք, ԱԺ-ն ընդունել է օրենք, որ 18 տարեկանը լրացած ցանկացած երիտասարդ պետք է անպայման դառնա կուսակցական, որն է լինելու նրանց գործողությունը: «Ասել էինք ՀՀԿ չասեք, որովհետև այս պարագայում և մեր, և ձեր ընկալումների մեջ կարող է անազնվիվ դիվտել, եկել եք մեզ մոտ ուզում եք հաճոյանալ: Ճնշող մեծամասնությունը ասում էր կխախտեմ օրենքը, կմուծեմ տուգանքը, իսկ մի երիտասարդ պարզապես ցնցեց՝ ասելով, որ «այդ դեպքում կգնամ Արցախում կապրեմ, հուսով եմ՝ այնտեղ նման օրենքներ չեն ընդունի»»,-ասաց Աշոտյանը:
