«Հայաստանը ձևական փաստաթղթեր է ստորագրել». Ավետիք Իշխանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ իշխանությունը իշխելու հոգեբանություն ունի, լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվելու: «Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև այդ մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Այս մարդիկ իրենք հասկացողությամբ հարգված են իրենց շրջապատում, թագավոր են ու հանկարծ մի լրագրող է հայտնվում, որ իրենց դեմ գրում, ու իրենց հոգեբանությունը հետևյալն է՝ էդ ո՞վ դառավ, որ իր դեմ գրի, ասում են՝ գլուխդ կպոկեմ: Սա միջնադարյան հոգեբանություն է»,- նշեց Իշխանյանը: Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ քաղաքական կամք չկա՝ փոփոխություններ կատարելու և դադարեցնելու բռնությունները: Հույս ունենալ, որ նման հոգեբանությամբ մարդիկ կպատժվեն, ըստ Ա. Իշխանյանի, միամտություն է:
