«Սյունիքի նախկին մարզպետը դոկտոր չի, մի անկապ թուղթ ուներ դրսերից». Լ.Արզումանյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտոր չէ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: «Սյունիքի նախկին մարզպետը դոկտոր չի, մի անկապ թուղթ ուներ դրսերից, մեզ մոտ նա չի պաշտպանել», - նշեց Լ.Արզումանյանը: ԲՈՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ նոր գիտական աստիճանաշնորհման անվանացանկում մոտ 40 մասնագիտություններ միավորվել են հարակից մասնագիտությունների հետ, և որպես օրինակ բերեց աշխարհագրությունը, որը նախկինում երկու ճյուղերից է բաղկացած եղել՝ ֆիզիկական և տնտեսական աշխարհագրություն, իսկ հիմա՝ մեկ: Բացի այդ, ինչպես նշեց Լիլիթ Արզումանյանը, նոր անվանացանկի հիման վրա ստեղծվել է «մասնագիտական խորհուրդների նոր ցանց՝ նոր սկզբունքերով: Մեկ գիտնականը կարող է ընդգրկվել մայն մեկ մասնագիտական խորհրդում»:
