Հրանուշ Հակոբյանը՝ համայն սփյուռքի նախագահ, դուք՝ թոշակառուների. Ա. Մանուկյանը՝ Արտեմ Ասատրյանին
ԱԺ Ֆինանսավարկային եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն կարծիք հայտնեց, որ Հայաստանում աշխատողների թիվը շարունակաբար պակասում է, իսկ կենսաթոշակառուներինը` մեծանում: Ըստ պատգամավորի՝ 1 եկամուտ բերողին 7 թիրախ է բաժին ընկնում, և աշխատողը պետք է թե՛ ինքը կերակրվի, թե՛ նրանց կերակրի: «Արտագաղթում է եկամուտ ապահովող, աշխատող մասը, մնում է այն մասը, որ ձեր դաշտում է: Դրսում Հրանուշն է Հակոբյան, ինքը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, դուք էլ ներսում կդառնաք թոշակառուների նախարար ու միակ նախարար: Այս միջոցառումները շատ լավ են, բայց առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյուն է սպասվում»,- ասաց Ա.Մանուկյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արամ Մանուկյանին: Ըստ նրա` Հայաստանն անցել է դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցող երկրների ամենածանր խումբ, որ ունի 1/3 աղքատություն: Նա հարցադրում արեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այս աղետի դեմն առնելու համար: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնին՝ տեղեկացնելով, որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի, իսկ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է արվելու։
