Արմեն Ամիրյանը ունի 5 առանձնատուն և 7 հողամաս
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա, գրել է «Հայկական ժամանակը»:
Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։
Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։ Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ։
