Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի հիմնադիրներից է
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է հարցերի պատասխանել, միայն ասել է, որ շատ լավ տրամադրություն ունի․ «Ես լավ իրավիճակում եմ գտնվում: Կարծում եմ՝ 25 տարի լարված աշխատելուց հետո դա զարմանալի չէ: Ես, վերջապես, հանգստանում եմ»:
«Ալավերդյանը հարկային համակարգի հիմնադիրներից է: Նրա հեռացումը լրագրողների սրտով չէ, քանի որ Ալավերդյանը հարկայինի «ամենախոսացող» պաշտոնյաներից էր և, սովորաբար, պարզաբանում էր հարկային օրենքներն ու կանոնակարգերը: Ալավերդյանին փոխարինելու է ՊԵԿ նախագահի խորհրդական Կարեն Բրուտյանը, որն ավելի վաղ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետն էր», - մեկնաբանել է թերթը:
