Երևանում Mercedes-ի վարորդը ճանապարհից դուրս գալով՝ բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Ոսկանյանը իր վարած Mercedes մակնիշի QQ 407 ՏՏ համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան-Աճառյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
