ՀՔԾ-ն իրավական օգնություն է հայցել Պանամայից և Շվեյցարիայից
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` նախկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ«Հետքի» հրապարակմանհիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ըստ ՀՔԾ-ի պատասխանի` քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը, նրա ազգականները, «Հետքի» հրապարակման մեջ մատնանշված ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները: Քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպություններից ձեռք են բերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող նյութեր:
Նշենք, որ «Հետքի» հրապարակումից մեկ ամիս անց` մայիսի սկզբին ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, իսկ դրանից հետո Պանամայում գրանցված Միհրան Պողոսյանի ընկերությունները Հայաստանում ունեցածիրենց բաժնեմասը փոխանցեցինայլ անձանց:
Շարունակությունը կարդալայստեղ
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը