Քաշքշուկ Արարատ Խանդոյանի գործով առաջին նիստին
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլի) եղբոր` Արարատ Խանդոյանի դատական նիստը:Նրա շահերը այսուհետ կներկայացնի Արա Ղարագյոզյանը: Պաշտպանն էլ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 22-ը: Հաջորդ նիստին պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու փոխելու 2 պաշտպանյալների խափանման միջոցը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգության մասնակցելու մեջ, իսկ մեղադրանքի հիմքում դրված են ոստիկանության ցուցմունքները և տեսանյութ: Նիստից հետո քաշքշուկ տեղի ունեցավ, ներկաները հանդես եկան «Ազատություն» եւ «Արարատ» վանկարկումներով: Նրանցից մի կին գործով տուժող ոստիկաններին ասաց. «Չե՞ք ամաչում, ձեր մուրազը, ձեր փորը մնա, գետինը մտնեք: Էդ տղան գնացել ա ձեզ համար դառել ա հաշմանդամ, կռվել ա: Թու ձեր երեսին»:
