«Ստացվում է, որ մի ապակի կոտրվի, պետք է գնանք, գնենք». ՍԴ աշխատակազմի ղեկավարը բողոքեց
ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՍԴ-ին հատկացված բյուջեն պակաս է նախորդից 33 մլն դրամով:Առուշան Հակոբյանը՝ ներկայացնելով որոշ կետեր նշեց, որ դրանց հետ ՍԴ-ն համաձայն չէ: «90-ականների շենք է, 22 տարի վերանորոգում չենք կատարել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է: Ստացվում է, որ մի ապակի կոտրվի, պետք է գնանք, գնենք: Բայց ընթացիկ ծախսերը պահելը օրենքի պահանջ է, որ ՍԴ-ն ինքն է տնօրինում իր բյուջեն, ոչ թե ամեն ինչի համար պետք է դիմի կառավարությանը»,- ասաց Առուշան Հակոբյանը: ՍԴ աշխատակազմի ղեկավարը բողոքեց, որ էներգետիկ ծախսերի մասով էլ է կրճատում նախատեսված բյուջեով, այն պետք է վերանայել ու վերականգնել: Ա.Հակոբյանի խոսքով՝ ՍԴ բյուջեի ընթացիկ ծախսերի 3 միլիոն դրամը պետք է վերականգնել։
