Միայն «մանր ձկներին» են բռնո՞ւմ
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում նշեց, որ Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթն իրականացնող քննիչի թույլտվությամբ: Նա տեղեկացրեց, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված մեղադրական եզրակացությամբ` յոթ անձի վերաբերյալ գործեր են անջատվել և ուղարկվել դատարան, դրանցից չորսով կամ հինգով կալանավորված անձինք կան, և նախաքննությունը շարունակվում է: Հարցին, թե տպավորություն է, որ իրավապահ համակարգը միայն «մանր ձկներին» է բռնում, խոշոր մեղավորներն այդպես էլ անպատիժ են մնում, ասաց. «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևել եք, բազմաթիվ քրեական գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել պատասխանատվության»:
