Մոռացել էր բարձրաստիճան պաշտոնյաների անունները
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես տեղեկացրեց գործով հրապարակված նյութի շրջանակները որոշում է կոնկրետ քննիչը: Հարցին, թե մտավախություն կա, թե Սարի թաղի դեպքերով խոշոր պաշտոնյաները դարձյալ կմաքրվեն, ոստիկաններին բռնության հրահանգներ տվող բարձրաստիճան ոստիկանները չեն պատժվի, և ընդամենը մի քանի ենթականեր քավության նոխազ կդառնան, ՀՔԾ պետի տեղակալը պատասխանեց, որ 7 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր են անջատվել ու ուղարկվել դատարան. «Նրանցից 4-ը կամ 5-ը կալանավորված վիճակում են ուղարկվել, և նախաքննությունը շարունակվում է»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ընդհանրապես խոշոր պաշտոնյաների մասով գործեր չեն հարուցվում, նրանք պատժի չեն ենթարկվում, նախ ասաց, որ այդ պնդման հետ համաձայն չէ: «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևեք, մեր լրատվական կայքում բազմաթիվ գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ասաց նա: Սակայն երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքեր են այդ պաշտոնյաները, ՀՔԾ պետի տեղակալն ասաց, որ հիմա չի կարող նրանց անունները հիշել:
