Կկրճատվեն նաև փոխմարզպետների հաստիքները
2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք չեն նախատեսում կրճատել փոխմարզպետների թիվը՝ հաշվի առնելով այն, որ այդ հաստիքներն ուռճացված են,հայտարարեց,որ կկրճատվեն նաև փոխմարզպետների հաստիքները:Վերջինիս հավաստմամբ, պատգամավորի գրության հիման վրա գործողություններ են իրականացվում.«Վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն, թե մարզերում քանի փոխմարզպետ կա, բաշխվածությունն աշխատանքի: Հանձնարարական տրված է, որ սկզբում մարզպետներից կուզենար ստանալ առաջարկություններ կրճատումների հետ կապված, որից հետո ինքը կընդունի որոշում: Կարծում եմ՝ մոտեցումը ճիշտ է, հանձնարարական է տրված, որ առաջին հերթին մարզպետներն են հնարավորություն ունենում ներկայացնել առաջարկություններ, եթե ոչ, ապա նման հանձնարարարական կտրվի նաև վարչապետի կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
