Գագիկ Մելիքյան. «Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում»
Գագիկ Մելիքյան (ՀՀԿ խմբակցության քարտուղար) – Իշխանության համար ո՞ր ընդդիմությունն է վտանգավոր։ – Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում։ Բոլորն էլ մրցակիցներ են։ – Այդ դեպքում ո՞րն է ավելի հզոր մրցակից։ – Կարծում եմ գաղափարական ընդդիմությունը կարող է ավելի հզոր մրցակից լինել։ – Այսօր այդպիսի ընդդիմություն կա՞։ – Սահմանադրական բարեփոխումների կարևոր գործոններից մեկն էլ գաղափարական ընդդիմությունն է, որը մրցակցային քաղաքականություն իրականացնելու հարցում դրական ազդեցություն կունենա։ – Այսօր ընդդիմադիրների համար առավել կարևոր է իշխանափոխության գաղափարը, և միավորումները հենց այդ հիմքով են ձևավորվում։ – Դրանք ընդամենը քաղաքական բնույթի հայտարարություններ են, նախընտրական թեզեր։ Ուրիշ ոչինչ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
