Նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է.Արմեն Գևորգյան
Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում շտապեց փարատել լրագրողների մտահոգությունը.«Այն, որ 2017 թվականի բյուջեի նախագծով նվազեցվել են նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները, չի նշանակում, որ նախագահի աշխատակազմի աշխատանքը խաթարվելու է, անորակ է լինելու:Ծախսերը կրճատվել են ոչ միայն աշխատակիցների կրճատման, այլ նաեւ կապիտալ վերանորոգման ծախսերի նվազման հաշվին: : Հիմա ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին երկու ամսվա ընթացքում կառավարությունում, ազգային ժողովում: Հնարավորության դեպքում էլի խնայողություններ կլինեն»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, ուստի ճիշտ կլիներ, որ նախագահի աշխատակազմում էլի կրճատումներ լինեին: «Համակերպվեք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը»,-պատասխանեց Արմեն Գևորգյանը: Նշենք,որ Արմեն Գեւորգյանը, ներկայացնելով եկող տարվա իրենց ծախսերը, նշել էր, որ իրենց աշխատակազմի հատկացումը կազմում է մոտ 5 մլրդ դրամ. «Այս գումարը 574 մլն դրամով կամ 47 տոկոսով նվազել է, որը պայմանավորված է աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի կառավարչական հիմնարկի լուծարմամբ: Փոխարենն այժմ ձևավորվել է քարտուղարությունը: Տնտեսագիտական հոդվածներով եղել են նաեւ նվազեցումներ: Հատկացումները՝ շուրջ 47 մլն դրամ, նախատեսված է պետական մրցանակների համար»:
