ՀՀ ֆինանսների նախարար. «Տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք»

2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանեց, որ ստիպված է եղել զոհաբերել առաջիկայում ՀՀ քաղաքացիների թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը: «Ժողովուրդ»-ը նախագծի քննարկումից հետո ֆինանսների նախարարի հետ զրուցեց ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարման մասին։ – Պարոն Արամյան, 9 ամիսների արդյունքներով բյուջեի եկամուտները թերակատարվել են 53 միլիարդ դրամով։ Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը։ – Դա պայմանավորված է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներով։ Ես տարեկան ցուցանիշներով ասեմ, համար առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ անվանական ՀՆԱ-ն ավելի ցածր է լինելու այս տարի եւ արդեն իսկ ավելի ցածր է, քան մենք պլանավորել էինք։ Մենք 2016 թվականի համար պլանավորել էինք 2,2 տոկոս իրական աճ եւ 4 տոկոս դեֆիլյատորի մակարդակ, դա նշանակում 16,2 տոկոս անվանական ՀՆԱ-ի աճ։ Տարվա արդյունքներով մենք անվանական ՀՆԱ-ի աճ կունենանք շուրջ 2-2,4 տոկոս, ի՞նչն է տարբերությունը։ Իրական ՀՆԱ-ի աճով գրեթե նույնը կլինենք, ինչը ծրագրավորել ենք, իսկ դեֆիլյատորը կլինի գրեթե զրոյական։ Ինչի է դա հանգեցնում, հանգեցնում է նրան, որ մեզ մոտ անվանական ՀՆԱ-ն մոտ 292 միլիարդով ավելի ցածր կլինի, քան թե մենք պլանավորել էինք այս տարի։ Հիմա, եթե ուշադրությամբ նայենք՝ արդյո՞ք մենք այդ 300 միլիարդից ավելի պակաս ենք հարկեր հավաքելու, այո՛։ Պարզ վարժություն է՝ 20,7 տոկոսը, եթե այդ ցուցանիշի վրա կիրառենք, կտեսնենք, որ շուրջ 60 միլիարդ մեզ մոտ տնտեսական եւ ցածր գնային պայմանների հաշվին ունենալու ենք ավելի ցածր հարկային եկամուտներ։ Կան այլ գործոններ, որ ազդում են. դա ներմուծման կառուցվածքն է։ Ներմուծման այն մասնաբաժինը, որից մենք հարկ ենք հավաքում, որը մենք համարում ենք հարկունակ ներմուծում, դա համեմատաբար ավելի փոքր ծավալի է, քան մենք ակնկալում էինք, համեմատ այն ներմուծման, որը հիմնականում գալիս է ԵՏՄ-ից։ Այդտեղ էլ կա տնտեսագիտական միտք, որովհետեւ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեւորվեց, եւ ռուսական ռուբլին էլ դոլարի նկատմամբ արժեզրկվեց, ռուսական ապրանքներն ավելի շատ էժանացան համեմատ երրորդ երկրի, իսկ այնտեղից, երբ ներմուծում են կատարում, մենք ավելի քիչ ենք հարկ հավաքում, դա նաեւ հանգեցրել է շուրջ 16 միլիարդի կորուստի։ Հիմա այս գործոնները դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am