Թուրքիայում կալանավորել են Ծիծեռնակաբերդ այցելած հայտնի թուրք լրագրողին
Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի նկատմամբ իրականացված գործողությունների շրջանակներում ձերբակալվել է պարբերականի գլխավոր խմբագիր և խորհրդական, հայտնի լրագրող Կադրի Գյուրսելը: Թուրքական Milliyet թերթի տեղեկություններով՝ դատախազության հրամանով ոստիկանները ձերբակալել են Cumhuriyet-ի 13 աշխատակիցների, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ։ Քադրի Գյուրսելը, որը պարբերականում նաև սյունակագիր է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Հոդվածներից մեկում նա անգամ կոչ էր արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին։ Երևան կատարած այցի ժամանակ նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
