Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման պատճառները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա նորից բարձրացրել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Անկարան պահանջում է հանձնել թուրքական արդարադատությանը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին: Բանակցությունների ավարտին թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս խնդրի ձգձգումը շարունակում է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Գյուլենի պատճառով թուրք -ամերիկյան հարաբերությունների վատթարացումը սկսվեց 2015-ի հուլիսին, երբ թուրքիայում տապալվեց հեղաշրջման փորձը: Այդ փորձի համար Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանյա նահանգում բնակվող թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Նրա տարհանձման Անկարայի խնդրանքի դիմաց Վաշինգտոնը պահանջում է տրամադրել սպառիչ ապացույցներ Գյուլենի մասնակցության ու մեղավորության մասին: Այցի օրերին Վաշինգտոնում գործող SETA հիմնադրամը կազմակերպել էր քննարկում հեղաշրջումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին: Միջոցառմանը մասնակից բանախոսները քննադատեցին ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը Գյուլենին տարհանձնելու հարցում և ընդգծեցին վերջինիս կապը հեղաշրջման փորձի հետ: «Գյուլենի շարժումը փորձում է ապակայունացնել Թուրքիան կարևոր պատմական փուլում… Հեղաշրջման ժամանակ ամերիկյան դիվանագիտական և ռազմական ղեկավարության հայտարարությունները բացասաբար են ընդունվել թուրք հանրության կողմից, որի 70-80 տոկոսը հավատում է, որ հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենի շարժումը:», ասում է SETA հիմնադրամի փորձագետ Ահմեդ Թեքիլօղլուն: «Թուրքիայում ռազմական գերիշխանության վերացումից հետո հնարավորություն ընձեռվեց ամրապնդել ժողովրդավարությունը, սակայն այս գործընթացը մնաց խոցելի: Հենց այս ժամանակ Գյուլենի շարժումը փորձ արեց զավթել իշխանությունը… Արևմուտքը պետք է գիտակցի, որ սա փորձ էր ռազմական միջոցով տապալելու ընտրված իշխանությանը», նշում է Մուջիբ Խանը Կալիֆորնիայի համալսարանից: «Այս շարժումը վնասում էր թուրքական ժողովրդավարությանը հեղաշրջումից շատ ավելի շուտ, սակայն այն խնդիր դարձավ թե Թուրքիայի և թե ԱՄՆ-ի համար հենց այս հեղաշրջմամբ: Կայուն, ժողովրդավար և բարգավաճ Մերձավոր Արևելքը ԱՄՆ-ի նպատակն է, սակայն այն չի կարող դրան հասնել առանց Թուրքիայում ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ-ը իր մեղքի բաժինն ունի Թուրքիայում այսօր առկա անկայուն վիճակի համար, քանի որ շարունակում է ապաստան տրամադրել Ֆեթուլլահ Գյուլենին», ասում է Փրինստոնի համալսարանի փորձագետ Մայքլ Ռեյնոլդսը: Թուրք և թուրքամետ փորձագետների այս մոտեցումներըը, հնչեցրած SETA հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, փորձագիտական շրջանակների միակ կարծիքը չէ: Մեկ այլ դիտարկմամբ՝ խնդիրը գտնվում է իրավական դաշտում, որն արհեստականորեն քաղաքականացվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմի կողմից: Ըստ հակառակ կարծիքի՝ թուրքական կողմը չունի հստակ ապացույցներ Էրդողանի վաղեմի մրցակից Գյուլենի մեղավորության մեջ: «Սա քաղաքական խնդիր չէ, սա իրավական և տեխնիկական հարց է: Նախագահ Էրդողանն է փորձում այն քաղաքականացնել և լարում է թուրք հանրությանը ընդդեմ ԱՄՆ-ի, որը չափազանց անպատասխանատու է և վտանգավոր: Թուրքիան պետք է տրամադրի համապատասխան հստակ ապացույցներ՝ իր խնդրանքի բավարարման համար: Չեմ կարծում, որ դրանք առկա են: Բացի այդ, եթե անգամ առկա են, տարհանձնման պարագայում ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ տարհանձնվող անձը կունենա արդար և բաց դատավարություն իր երկրում, բայց ներկայիս Թուրքիայի դատական համակարգը, որտեղ լայնորեն ոտնահարվում են մարդկանց իրավունքները, չի տրամադրում այն կարծիքին, որ Գյուլենի պարագայում կկիրառվի արդար դատավարություն», նշել է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը: Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա արտահանձման հարցը: Բացառված չէ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն ունենա նաև տարածաշրջանային զարգացումների և հատկապես սիրիական հակամարտության վրա:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am