Վահան Բաբայանը տեղը չի գտնում. հիմա էլ կդառնա հանրապետական

Մինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում սուր մրցակցություն է խորհրդարանական համամասնական ցուցակ մտնելու շուրջ, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հայտ է ներկայացնում «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացած Վահան Բաբայանը: Օրեր առաջ «Ռեֆորմիստների» համագումարում որոշվեց, որ կուսակցությունը դաշինքով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն թե որ ուժի հետ կլինի դաշինքը, չբացահայտվեց: «Կարծում եմ՝ ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ կարող է լինել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Ես և իմ թիմը կիսում ենք հանրապետության Նախագահի ծրագրերը և այն ծրագրերը, որոնք միտված են ՀՀ բարեփոխմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» նախագահ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը: Շուրջ 6 կուսակցությունում եղած Վահան Բաբայանն այսօր այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում, քանի որ, ըստ նրա, «միայն ՀՀԿ-ն քաղաքական ծանրակշռության տեսանկյունից այդ լրջությունն ունի»: «Ես չեմ կիսում ընդդիմադիր այն տեսակետները, որոնք այսօր կան: Պատճառներից մեկն էլ դա է եղել, որ ես դուրս եմ եկել ԲՀԿ-ից»,-ասաց Բաբայանը: Հարցին, թե նույն ՀՀԿ-ում այսօր շատ մեծ մրցակցություն կա ՀՀԿ ցուցակում լինելու առթիվ, կարծում է, իր համար տեղ կգտնվի՞ ՀՀԿ-ի ցուցակում, Բաբայանն ասաց. «Իմ համար ինքնանպատակ չի ցուցակներում տեղ գտնելը կամ ամեն գնով հայտնվել այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում: Եթե մարդիկ կգտնեն, որ իմ տեղում արժանի են կամ ես եմ արժանի լինելու այլ տեղում... բնական է, որոշողները որոշում են, իսկ ամենակարևոր որոշողը քաղաքականության մեջ, կարծում եմ, մեր հասարակությունն է»: Միևնույն ժամանակ Վահան Բաբայանը դեռ համագործակցության առաջարկ չի արել ՀՀԿ-ին: Հետաքրքրվեցինք նաև, թե չի՞ կարծում, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինքը պարզապես ուզում է իշխանության մեջ մնալ ու պատգամավոր լինել, և դա է պատճառը, որ սկսեց հավանել իշխանության գործունեությունը: «Եթե կան ծրագրեր, որոնք կարող ես իրագործել և նպատակներ, որոնց համար կարելի է գնալ առաջ, կարծում եմ, նման կարիքները չեն կարող խանգարել աշխատող ու գործունյա մարդկանց: Քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ մարդիկ ձգտում են իշխանության, և դրա մեջ վատ բան չկա: Առանց իշխանության մեջ կազմելու որևէ հարց լուծելու հնարավորություն չկա»,- հայտարարեց Բաբայանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am