Այսօր Երևանի թիվ 1 գեղեցկուհու ծննդյան տարեդարձն է

Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում յուրատիպ հանդիպում կկազմակերպվի սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների և գործընկերների համար: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց դերասանուհու թոռ, հաղորդավար Արման Մարգարյանը: Հոբելյանական հանդիպման վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած՝ Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել և իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում: Հոբելյանական միջոցառումը լավ առիթ կընձեռի բեմից ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու, հիշելու և վերհիշելու փաստեր ու ակնթարթներ դերասանուհու գործունեության վերաբերյալ, որոնք ջերմ են և սիրելի, հին և նոր՝ միաժամանակ: Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ կունենան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլ երգիչներ: Միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը և հաղորդավար Արման Մարգարյանը: Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն ու ծոռը: Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում, խաղացել է շուրջ 150 պիեսում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» և այլն: 2003 թ-ից ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած դերասանուհին նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ և Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am