Նոր ֆոնդ՝ Թալիշի դպրոցի և մանկապարտեզի համար

Ագային ժողովի պատվիրակությունը 2 օր գտնվել է Արցախում, հանդիպումներ ունեցել բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ, ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, զինվորների հետ, առանձին հանդիպում է եղել Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այցի մանրամասները: Նրա խոսքով՝ ՀՀ-ի, Արցախի իշխանությունների, հասարակությունների կարծիքը Արցախի խնդրի լուծման շուրջ մեկն է՝ Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով, ու ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ապրիլյան պատերազմից հետո որոշակի շտկումներ անելու և բարեկարգման խնդիրները լուծելու համար: Խնդիրներից առաջինը, ըստ նրա, զինվորական բնույթի է, սակայն արդեն ապրիլյան պատերազմից հետո 3-րդ անգամ է առաջանագծում եղել և համոզվել, որ առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է ռազմատեխնիկական սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են սահմանագծում կայունություն ապահովելու համար: Նա բարձրաձայնեց Թալիշի վերաբնակեցման հետ կապված խնդիրը, որը քննարման առարկա է եղել այս այցի ընթացքում, ու որոշվել է, որ հարկ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, առաջին քայլն էլ Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնման համար ֆոնդ բացելն է: «Եթե մենք ուզում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում, մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք պատերազմի: Սա չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, սակայն Ադրբեջանի ցանկությունն էլ այն է, որ նմանատիպ դիվերսիոն գործողություններով ու ավանատյուրաներով այնպես անի, որ մեր ու Ղարաբաղի սահմանամերձ շրջանների բնակչությունը քչանա: Նրանց նպատակը չի իրականանալու, մենք շատանալու ենք»,- շեշտեց Շարմազանովը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am