«Նախագահն ասեց, որ մնալու է ». Ազատ Արշակյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազատ Արշակյանը տեսակետ հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը լուրջ շեշտադրումների սլաք ուղղեց դեպի իր թիմակիցները. «Թիմին պետք է ասեր` մնալու եմ մինչև վերջ, որպեսզի փլուզում չառաջանա թիմի մեջ: Եթե թիմը ենթադրում է, որ ինչ-որ ժամանակ հետո լիդերը հեռանալու է, ապա նոր լիդերի փնտրտուք է սկսվում »,- ասաց Արշակյանը` հավելելով` հանրապետականների միջև, որոնց թվում կան օլիգարխներ, բյուրոկրատներ, կոռուպցիոներներ, լուրջ հակասություն կառաջանա հենց իմանան, որ կորցնում են իրենց ղեկավարին: Ըստ նրա` Սերժ Սարգսյանն աշխատում է թիմը գործունյա պահել մինչև 2018 թվականը: «Մինչ այդ նա նախագահ է, առանց թիմի ի՞նչ նախագահ: Ուստի հիմա հայտարարում է, որ` սխալ եք հասկացել, համբերեք, կերևա: Բացի դրանից` հիմա նոր դինամիկ փոփոխություններ են սպասվում»,- նշեց Արշակյանը:
