Ինքը փոքր է ,որ շենքի արժեքը գնահատի.Ճարտարապետը՝Արմեն Ամիրյանի մասին
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում քննադատեց Երևանի առաջին տպարանի շենքը քանդելու ձևը, ինչը և՛ վտանգավոր էր, և՛ արհամարհական: Նա տեղեկացրեց, որ շենքի հիմնական մասը՝ Ալավերդյան փողոցի կողմից ճակատն ու մյուս հատվածը, մնալու են և հետագայում ներառվելու նոր նախագծի շրջանակներում: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ՝ ամենասարսափելին արհամարհանքն է ժողովրդի, պետության, պետականության, առավել ևս պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Արձագանքելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը, թե տպարանի շենքը «մի երևելի բան չէ», քանդակագործը վրդովվեց. «Էդ ի՞նքն էր գնահատում այդ արժեքավորը, ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքը գնահատի: Այ քեզ բան: Ինքն էլ նոր նախարար է, թող իր չափը չանցնի, մենք գիտենք չափը»:
