Սերժ Սարգսյանը երկար է մնալու քաղաքականության մեջ.ՀՀԿ
«Սահմանադրության փոփոխությունը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ Պետք է լինի ֆիկտիվ նախագահ, ֆիկտիվ պետություն, ֆիկտիվ սահմանադրություն: Սահմանադրության փոփոխության իրական նպատակը դա էր: Հայաստանն այլևս չի ունենալու ընտրված պաշտոնյա»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը,ում կարծիքով մեր երկրում որոշումներ են կայացնում Եվրասիական միության լիդերները. «Նազարբաևն ու Լուկաշենկոն Հայաստանում իրենց գործընկեր են ընտրել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Մեզ չեն էլ հարցնում»: «Մենք ինքներս ենք ընտրել ժողովրդավարության ուղին: Սահմանադրությամբ որոշվեց անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, քանի որ դա ավելի ժողովրդավար տարբերակ է: Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը կունենա պաշտոն, թե ոչ, բայց նա միշտ կզբաղվի ակտիվ քաղաքականությամբ»,Աժշակյանի կարծիքի հետ չհամաձայնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
