Արտակարգ դեպք Նուբարաշենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի՝ ԽՍՀՄ տարիներին գործող խոզաբուծարանի մոտակայքում՝ Նուբարաշենի թիվ 2 թաղամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանում թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ այնուհետև թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն հրշեջներին չի հաջողվում փայտաշեն տնակում առաջացած հրդեհը մարել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Հրդեհի պատճառը էլեկտրալարերի սխալ միացումն է եղել։ Բազմաթիվ անգամ դիմել ենք էլեկտրոցանց, որպեսզի լուծում տան այդ խնդրին։ Այն է՝ էլեկտրալարերը մոնտաժվի, կարգի բերվի էլեկտրասյուները ու ամեն անգամ էլեկտրացանցից ժամանած աշխատակիցներն ասում են, թե կլուծենք այդ խնդիրը, սակայն 20 տարուց ավելի է, խնդիրը չի լուծվում։ Էլեկտրալարերի սխալ միացման ու ճիշտ չմոնտաժման հետևանքով մի քանի անգամ տներ են վառվել այստեղ։ Ցավոք, դեպքերից երկուսը ողբերգական են եղել, և երեխաների մոխրացած դիրեր են դուրս բերել ու դա էլ չի սթափեցրել էլեկտրոցանցի աշխատակիցներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբոջովին մոխրակույտի վերածված տունը պատկանում է առողջական խնդիրներ ունեցող, 60-ամյա Սվետլանա Պետրոսյանին, ում հետ բնակվում են աղջիկը և 3 թոռները։ Չարաբաստիկ հրդեհից հետո նրանք բնակվում են հարևանների տանը։ Անգամ հագուկապը հոգացել են հարևանները։ «Մեր հույսը էլեկտրացանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով, գիտենք, բազմաթիվ բարեգործությունների հեղինակ է։ Խնդրում ենք Պրն. Կարապետյանին, որպեսզի օգնության ձեռք մեկնի մեր ընտանիքին և կարգադրի, որպեսզի Նուբարաշենի էլեկտրացանցի աշխատակիցները վերջապես լուծեն այդ երկար որդյան հանգույց հիշեցնող խնդիրը, այն է՝ ապահովեն անվտանգ էլեկտրամատակարարում, թե չէ, ինչի՞ է նման՝ մի թեթև քամի, լարերը կպնում են իրար ու մահաբեր հրդեհը պատրաստ է»,-ասում էին նրանք։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին նաև, որ. «Մեզ այցելել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, սակայն ինչքան էլ նա ցանկանա մեզ օգնել, միևնույն է, թաղապետարանն այդքան ֆինանսներ չունի։ Կրկին խնդրում ենք Սամվել Կարապետյանին, որպեսզի սատար կանգնի մեզ։ Մեր հույսը կապում ենք միայն նրա հետ»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am