Կարինե Ռաֆայելյան. «Ժամանակի նոր չափումներում»

Հոկտեմբերի 29-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացավ Կարինե Ռաֆայելյանի ,,Ժամանակի նոր չափումներում,, գրքի շնորհադեսը: Գրքում ներկայացված պատմվածքերի մասին իրենց արժևորող խոսքով հանդես եկան բանաստեղծ, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը, գրականագետներ Անի Փաշայանը /որ նաև գրքի խմբագիրն է/, Մարգարիտ Խաչատրյանը, Սամվել Յոլչյանը, գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Հովիկ Վարդումյանը, Աշոտ Հովսեփյանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ քամանչահար Հակոբ Խալաթյանը: Ժողովածուից պատմվածքներ ներկայացրեց դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը: Ներկայացնում ենք Կարինե Ռաֆայելյանի պատմվածքներից մեկը:   Բոլորն ինձ լուրջ են վերաբերվում Երբ ես ամուսնացա, ինձնից բացի, բոլորը շատ լուրջ վերաբերվեցին դրան: Նույնիսկ սկսեցին անթաքույց հետաքրքրությամբ իրենց հայացքներով սողոսկել շորերիս տակ՝ շոշափելու համար մարմնաձևերիս հավանական փոփոխությունը, ակնապիշ զննել փեշս՝ հո չի՞ կարճացել: Դրանից հետո էր, որ ես փեշով ավարտվող բոլոր զգեստներս բաժանեցի հոգով աղքատներին ու սկսեցի բացառապես տաբատ հագնել: Ես, այո՛, չէի կարող լուրջ վերաբերվել իմ ամուսնությանը, որովհետև միայն ինձ էին հայտնի դրա դրդապատճառները: Բազմահարկ շենքի աղբատար խողովակում և շքամուտքում վերուվարող մկներն անտեսանելի խորշերից ներխուժել էին բնակարանս: Ամեն անգամ, երբ գիշերային ժամերին զգում էի նրանց մոտ ներկայությունը, իմ վայրի ճիչն ու վայնասունը տարածվում էր բնակարանովս մեկ ու հասնում պատկից հարևաններիս ականջներին: Հաջորդ առավոտյան նրանք հեգնախառն թերահավատությամբ էին լսում իմ բացատրությունները սարսափազդու մկների մասին: Եվ ես հասկացա, որ առանց դհոլ-զուռնայի նախերգանքի և մատնեմատին հագցված ոսկե սեղմօղակի օրգիաներ ապրող կնոջ համբավն ինձ համար չէ, որ ես պիտի ինչ-որ ելք գտնեմ: Ելք՝ թե՛ ինձ համար, թե՛ մկների, թե՛ հարևանների: Մարդիկ խորհուրդ էին տալիս կատու պահել. անգամ կատվի հոտից են մկները սարսափում-փախչում: Բայց մազաթափվող կատվի ներկայությունն իմ կոկ ու խնամված տանն անհանդուրժելի էր թվում: Եվ ես ամուսնացա: Գիշերային ժամերին իրենց ծանոթ ճիչ ու վայնասունին սպասող պատկից հարևաններս՝ վավաշոտ կանայք ու սեռական անկատարությունների մեջ խարխափող տղամարդիկ, մեծ հիասթափություն ապրեցին. ես լուռ էի: Ավա՜ղ... Բայց երբ համակեցության, ավելի ստույգ՝ համագիշերումի առաջին շրջանում ես պատերի մեջ գոյացած խորշերից լսեցի մկների՝ ինձ ծանոթ կռթկռթոցը, ոչ մի կերպ չկարողացա քնից արթնացնել կողքիս անվրդով քնած բազմատանջ ամուսնուս:            Մկները, իհարկե, կարող էին դրդել ամուսնության անխուսափելի քայլին, բայց ամուսնալուծության անխուսափելիությունն ապացուցելու համար ավելի լուրջ պատճառներ էին հարկավոր, եթե անգամ պատճառներից ամենալուրջն ինձ համար, այնուամենայնիվ, մկներն էին: Ամուսնուս հանկարծակի հայտնության ու նույնքան հանկարծակի անհետացման վերաբերյալ իմ հիմնավորումներն այնքան անհեթեթ էին, որ հարևաններս բանաձևեցին իրենց հիմնավորումը. ‹‹Ուրիշի հետ բռնացրել ու թքել հեռացել է››: Իմ վիճակն ինձ վերջնականապես համոզեց, որ պետք է վերադառնալ նախասկզբին. հիմա ես կատու եմ պահում: Ու գիշերներն իմ բնակարանից ոչ մի ձայն չի լսվում: Հիմա բոլորն ինձ իսկապես լուրջ են վերաբերվում՝ հոգեբույժի չձևակերպված հետաքրքրությամբ:   Կարինե Ռաֆայելյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am