«Իրական ընդդիմությունը համախմբվի». Պետրոս Մակեյան
«Այն օրենքները, որ փոխվեցին՝ ընտրական օրենսգիրքը, կարծես զիջումների են գնում, մասնակից ուժերը համարեցին պատմական, ժողովրդավարական, այդ օրենքով հանգիստ հաղթելու է վարչախումբը, միլիարդ դոլարներ մի կողմից, մյուս կողմից՝ բզկտված ընդդիմադիր ուժեր»,- այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անվանելով ապագա սերնդի կուսակցություն: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք ունենք լրջագույն խնդիր մեր անկախության հետ: Չնայած 25-ամյակը մեր նշեցինք, այնուամենայնիվ, ունենք լրջագույն խնդիր, առավել ևս՝ մեր իշխանության հետ կապված: Վստահ եմ, որ ձեր կուսակցությունը լրջագույն անելիք ունի, որովհետև հասարակությունը ձեզանից լուրջ սպասելիքներ ունի: Անկախության այդ կանգնած գործընթացին մենք ականատես եղանք հատկապես այս տարի, մենք տեսանք քառօրյա պատերազմը, ականատես եղանք «Սասնա ծռերի» ըմբոստությանը, ապստամբությանը, բացարձակ անհիմն չէր, դա այն արդյունքն էր, որ 25 տարի վարչախումբը ցանել է»,- նշեց Մակեյանը:
