«Մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա». Ս. Միքայելյան
Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համաժողով է անցկացրել: ՔՊ հիմնադիր անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտարարել է, որ քաղաքական ուժերի կողմից ձեւավորված դաշինքները սպառվել են եւ չեն կարողացել համախմբվել եւ միակ դաշինքը, որ կարող էր հաջողություն ունենալ, դա միասնություն դաշինքն էր, որ ունեցավ ողբերգական վախճան: «Մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա»,- նկատեց Սասուն Միքայելյանը: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին նա նշել է, որ կուսակցության տարածքային կառույցները դեռեւս ձեւավորման փուլում մասնակցել են ընտրություններին գրանցելով ե՛ւ հաջողություներ, ե՛ւ անհաջողություններ: «Չկարողանցաք մեր գաղափարներն իրացնել հասարակության լայն շերտերում, որն էլ պատճառ դարձավ վարչության քաղաքական որոշմանը՝ հրաժարականին»,- ասաց Սասուն Միքայելյանը:
