Կարեն Կարապետյանը հիմնովին զբաղվում է արագաչափերի ու կարմիր գծերի հարցով

«Հրապարակ»-ում կարդում ենք․ Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը հիմնովին զբաղվում է «կարմիր գծերի», արագաչափերի խնդիրներով։ Մանավանդ՝ Ազգային ժողովում բազմիցս բարձրացվեց այն հարցը, թե ինչու պետք է տրանսպորտային խախտումներից գանձվող միջոցների առյուծի բաժինը գնա մասնավոր ընկերությանը եւ ոչ թե մտնի մեր սուղ պետական բյուջեն։ Բայց խախտումներն արձանագրող եւ տուգանքները գանձող ընկերությունների հետ կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր։ Այժմ կառավարությունում մտմտում են, թե ինչպես խզել կամ փոփոխել, ասենք, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ մինչեւ 2037 թվականը կնքված ոչ շահավետ պայմանագիրը, որի դեմ ժամանակին շատ պայքարեց քաղհասարակությունը, սակայն որեւէ արդյունքի չհասավ։ Հասարակության տարբեր խավերում կարծում են, որ այդ պայմանագրերի փոփոխությունը որքան էլ դժվար ու խնդրահարույց է, սակայն պետք է անպայման իրականացնել։ Դա շատ լավ կընդունվի հասարակության կողմից եւ կնպաստի վարչապետի ռեյտինգի էլ ավելի աճին, նրա նկատմամբ վստահությունը կմեծանա, եւ մարդիկ կհամոզվեն, որ նոր կառավարությունը ոչ միայն խոսում է, այլ նաեւ գործում։ «Ի՞նչ է նշանակում՝ մարդը պետական խախտում է անում, եւ այդ գումարի միայն 30 տոկոսն է մտնում պետական բյուջե, մնացածը տնօրինում է արագաչափերը տեղադրած ընկերությունը: Ո՞վ է նման բան տեսել, աբսուրդների աբսուրդն է, նույնն է, որ հարկայինը մեկի նկատմամբ տուգանք գրի, եւ էդ տուգանքի մի մասը տան հարկայինի ծրագիրն ապահոված ընկերությանը: Ո՞նց կարող է մասնավոր ֆիրման փայ մտնել պետական խախտման մեջ։ Ապահովե՞լ է արագաչափերով, գումարը ետ տվեք՝ մաս-մաս կամ ամբողջական, ու ավարտեք, ոչ թե ամեն խախտումից փող տվեք»,-ասում է իշխանության մեջ գտնվող եւ թեմային ծանոթ մի անձնավորություն։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am