ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն 13 օր չեն թռչում Սիրիայի Հալեպ քաղաքի երկնքում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական և սիրիական ինքնաթիռները արդեն 13 օր ոչ մի թռիչք չեն իրականացնում Հալեպ քաղաքի երկնքում: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան անցյալը օրը 9 ավիահարված է հասցրել Իրաքի միլիոնանոց Մոսուլ քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Իսկ որպեսզի հասկանալի լինի այդպիսի հարվածների «ընտրողականությունը» և կոալիցիայի կողմից միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը, նշեմ, որ 9 հարվածից երկուսը քաղաքի թաղամասերի ուղղությամբ իրագործել են ամերիկյան В-52Н ռազմավարական ռմբակոծիչները»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ գրոհայինները Հալեպում չեն նվազեցնում բնակելի տների և հումանիտար միջանցքների գնդակոծության ինտենսիվությունը:
«Սակայն անցած գիշեր Էլ-Մաշարքա շրջանում միջանցքներից մեկով հաջողվել է անվտանգ շրջաններ դուրս գալ 12 սիրիացու»,- հավելել է նա:
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը