Հայաստանի խորհրդանիշը. ինչպես հասարակ հայուհին փոխարինեց Ստալինին. armeniasputnik.am

Հաղթանակի զբոսայգին Երևանի ամենախորհրդանշական և պատմական վայրերից է, որի զարդն, իհարկե, «Մայր Հայաստան» հուշարձանն է։ Ստալինից մինչև «Մայր Հայաստան» Կար ժամանակ, որ Երևանի գլխավոր փողոցներից մեկը` Արմյանսկայան, Ստալինի անունով էր կոչվում։ Այստեղ միհարկանի և երկհարկանի տներ էին` այգիներով շրջապատված, որոնք հետագայում կտրեցին, և սկսվեց Ստալինի պողոտայի լայնածավալ շինարարությունը` «ստալինյան» հինգհարկանի շենքերով։ Ստալինը, ավելի ճիշտ` առաջնորդի բրոնզե քանդակը, նայում էր հենց պողոտային։ Քանդակը տեղադրվել է 1950թ-ին (հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ռաֆայել Իսրայելյանը)։ Ավելի ուշ, երբ Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը վերացավ, հուշարձանը հանեցին, պողոտան էլ կոչվեց Լենինի անունով, շատերին թվաց, որ այդտեղ կհայտնվի Վլադիմիր Իլյիչի հուշարձանը, բայց հնգամյա դատարկությունից հետո` 1967թ-ին, որոշվեց տեղադրել «Մայր Հայաստան» քանդակը, որի հեղինակը նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանն էր։ Թե ինչպես սովորական հայուհին փոխարինեց Ստալինին «Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպ է դարձել սովորական մի աղջիկ` Եվգենիա Մուրադյանը, որը նվաճել է մեծ քանդակագործ Արա Հարությունյանի սիրտը և ոգեշնչման աղբյուր դարձել։ Եվգենիան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է բանջարեղենի խանութում մի տղամարդ անթարթ նայել նրան, հետո մոտեցել է Եվգենիային ու նրա մորը, պատմել քանդակի ստեղծման ծրագրի մասին և աղջկան առաջարկել բնորդուհի դառնալ։ «Նա խնդրեց մորս թույլ տալ կեցվածք ընդունել իր արվեստանոցում։ Մայրս վրդովված մերժեց այդ առաջարկը. այդ տարիներին ընդունված չէր, որ երիտասարդ աղջիկը (իսկ ես այդ ժամանակ 17 տարեկան էի) բնորդուհի լինի։ Երբ տանը պատմեցինք այդ հանդիպման մասին, պարզվեց, որ մեզ հանդիպած մարդը եղել է եղբորս ղեկավարը` հայտնի քանդակագործ Արա Հարությունյանը, որի մասին եղբայրս մեծ հարգանքով խոսեց և առաջարկեց ինձ հետ գալ արվեստանոց»,- պատմել է նա։ Ու աղջիկը որոշել է բնորդուհի դառնալ։ Ընդհանուր առմամբ վեց անգամ է եղել արվեստանոցում ու ապշել է, երբ տեսել է գիպսե ծեփապատճենի ավարտուն տեսքը։ «Նկարիչը խորաթափանցորեն տեսնել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է նա։ Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

դիտվել է 701 անգամ
Լրահոս
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am