«Միշտ էլ սադիստներ եղել են, բայց այսօր չարացել են մարդիկ». Վերջին հրաժեշտն Էլդա Գրինին

Ժամեր անց Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր ԷԼԴԱ ԳՐԻՆԻՆ: Մեր իրականության մեջ մի անհատականության, մի երեւույթի, որն իր գործում բացառիկ պրոֆեսիոնալ էր, մարդկային հարաբերություններում՝ երեխայի պես անկեղծ, հայ հոգեբանության մեջ՝ մեծ ուսուցիչ: «Իրավունքը» բազմաթիվ առիթներ է ունեցել տարբեր հարցերի շուրջ զրուցելու նրա հետ եւ նրա տված յուրաքանչյուր մեկնաբանություն այսօր էլ նույնքան արդիական է ու կարեւոր, որոնցից մի քանի պատառիկներ ներկայացնում ենք ստորեւ: «ԱՅՍՕՐՎԱ ՖԻԼՄԵՐԸ ՆԱՅԵԼՈՎ` ՄԱՐԴԻԿ ՈՒՂՂԱԿԻ ԴՊՐՈՑ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ՀՆԱՐՔՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱԳՐԵՍԻԱ» Երբեմն անհերքելի փաստ է դառնում այն պնդումը, որբնության մեջ ամենավտանգավոր կենդանին մարդն է: Շատերը կհիշեն, որ ուղիղ չորս տարի առաջ Ռուբինյանց58/1 հասցեում տեղի ունեցավ մի սարսափելի դեպք: ԳործողSPS բենզալցակայանից հիվանդանոց էին տեղափոխվել 25-ամյա Գուրգեն Կարապետյանը եւ 28-ամյա ԱրամայիսԴավոյանը: Անհայտ անձը վերջիններիս մոտենալով՝սպառնալիքներ տեղալով, ցանկացել էր գումար կորզել եւչստանալով այն` հրկիզել էր բենզալցակայանի երկուաշխատակիցներին: Իսկ հետո ոճրագործը փախուստի էրդիմել` անավարտ թողնելով հանցագործությունը: Թե ինչն էնպաստել հասարակության այսքան դաժանացմանը, մենք հետաքրքրվել էինք  լուսահոգի Էլդա Գրինից, ով մշտապես կարողանում էր բարդ հարցերին տալ պարզ ու դիպուկ պատասխաններ՝ առանց ավելորդ պաթոսի. -Անկեղծ ասած, միշտ էլ սադիստներ եղել են, բայց այսօր չարացել են մարդիկ, որովհետեւ նախ իրենց տնտեսական վիճակն է վատ եւ երկրորդ` հասարակությունը կտրուկ ձեւով բաժանվել է շատ հարուստների եւ ահավոր աղքատների: Դա արդեն այնքան ակնառու է, որ մարդիկ մտածում են` մենք ոչնչով պակաս չենք իրենցից` ունենք նույն կառուցվածքը, նույն ֆիզիոլոգիան եւ նրանցից ոմանք նույնիսկ ունեն բարձրագույն կրթություն, գիտական աստիճաններ, նույնիսկ Ղարաբաղյան պատերազմին են մասնակցել եւ այլն, սակայն այսպիսի անջրպետ է ստեղծվել: Դա ահավոր վատ է ազդում մարդկանց վրա, որովհետեւ այդպիսի անջրպետը կոնֆլիկտի բուն է: Եվ չկարողանալով իրենց կուտակած մաղձը թափել, բարձրաձայնել բողոքն անարդարության դեմ` այդ անկարողությունը վեր է ածվում ոչ միայն սովորական կոնֆլիկտի, այլեւ դաժանության: Եվ բացի տնտեսական վատ վիճակից, այս իրավիճակում իր դերակատարությունն ունի նաեւ տեղեկատվության ալիքները, որոնք, կարծես թե, աջակցում են, որ ագրեսիվությունն ավելանա: Այսօրվա ֆիլմերը նայելով` մարդիկ ուղղակի դպրոց են անցնում, թե ինչ հնարքներով, ինչ պատճառով ու նույնիսկ առանց պատճառի կարելի է գործադրել ագրեսիա: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է ասել, որ միշտ էլ եղել են պաթոլոգիական այդպիսի դաժան մարդիկ, բայց հիմա հարցը վերաբերում է նրան, որ գործ ունենք ամբողջովին մեղսունակ անձի հետ, որը ոչ մի շեղում չունի: «ԱՅԺՄ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԼՐԻՎ ՓՈԽՎԵԼ Է` ՀԻՄԱ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ ԵՆ ԹՌՉՈՒՄ» Էլդա Գրինն այն քիչ հոգեբաններից մեկն էր, ով երբեք չէր խուսանավում պատասխանել լրագրողական անգամ քաղաքական երանգավորմամբ հարցերին՝ դրանց տալով բացառապես մասնագիտական պատասխաններ: 2012 թվականն էր… Նախագահական ընտրություններն ավարտվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրմամբ… «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ի լուր ամենքի սպառնացել էր, թե միայն իր դիակի վրայով ՀՀ նորընտիր նախագահն իր երդմնակալության արարողության ժամանակ ձեռքը կդնի Սուրբ Ավետարանի վրա: Թե ի՞նչ հոգեվիճակում է այն քաղաքական գործիչը, որն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել սեփական դիակի վրայով, փորձել էինք պարզել հոգեբան Է. Գրինից. - Չեմ կարող ստույգ ասել, որովհետեւ նախ պետք է տեսնեմ իրեն անձնապես: Նա, որ այս ճանապարհն է բռնել, ուղղակի, էլ հետ նահանջելու տեղ չունի: Հետադարձ անելը մի տեսակ անհարմար է, ամոթ է, դրա համար ինքը մինչեւ վերջ ուզում է հաստատել այն, ինչ իր մտքին կա: Ինքն այն մարդկանց առաջ, ովքեր գալիս են, աջակցում են, ըստ երեւույթին, անհարմար էլ է զգում` ինչ-որ մի տեղ հետ նահանջել եւ այդ պատճառով ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք վախենալու ու ծայրահեղ են: Խելացի մարդը երբեք այդպես չէր անի:  Եթե պայքար է գնում, ուրեմն` ինչ-որ մակարդակի վրա պետք է գնա,  բայց այժմ մակարդակը լրիվ փոխվել է` հիմա դիակի վրայով են թռչում: Արդեն, ինձ թվում է՝ այդքան էլ լուրջ չէ այդ պայքարը: «ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԹԱՄԱՇԱ ԱՆԵԼ, «ԿՐԱԿԻ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԼՑՆՈՒՄ» Շարունակելով հարցը՝ պնդեցինք, թե ամեն դեպքում, իրարամերժ հայտարարություններ անելը եւ նման վարքագիծը նման վարքագիծը կարո՞ղ են հանգեցնել հոգեբանական խնդիրների.   - Հստակ չեմ կարող ասել, որովհետեւ էլի եմ կրկնում՝ անձնապես իր հետ չեմ առնչվել: Բայց պետք է նշեմ, որ այն մարդիկ, ովքեր սիրում են թամաշա անել կամ ինչ-որ բանից դժգոհ են եւ ուզում են իրենց դժգոհությունն արտահայտել, գնում են նրա մոտ ու էլ ավելի են «կրակի վրա բենզին լցնում»: Եվ նա էլ ոգեւորվում է, հետ նահանջել էլ չի կարող, ուրեմն` ի՞նչ պետք է անի, ծայրահեղ քայլը մահանալն է, սա, իհարկե մետաֆորա է: Այսինքն` ուզում է ասել, որ ինքը մինչեւ վերջ կգնա, որովհետեւ այդ մետաֆորան մենք ուղղակի ձեւով չենք ընդունում, այլ ընդունում ենք հարաբերական իմաստով ու դրանով իսկ մեղմացնում ենք նրա այդ արտահայտությունը: «ԵՍ ԵՄ ՀԻՄՆԱԴՐԵԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՄ ԳԼԽԻՆ Է ԿՈՏՐՎՈՒՄ» Այսօր Էլդա Գրինի մասին մահախոսականներ ձոնողներից, թերեւս ոչ բոլորն են հիշում կամ ընդհանրապես կցանկանան հիշել, որ եղավ մի շրջան, երբ պրոֆեսորը հայտնվեցփաստաբանների մեղադրանքների տարափի կիզակետում, իսկ նրան պաշտպանողներ քչերը գտնվեցին: Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի, 2010թվականի հունիսի 27-ին Մեհրաբի զորամասի տարածքումսպանել է Արտակ Նազարյանին, եւ կարճ ժամանակ անց կեղծ,հանցավոր նախաքննության արդյունքում կատարվածըորակվել է որպես ինքնասպանություն: Ո՞ւմ մեղադրելենթադրյալ հանցանքի մեջ: Իհարկե, ամենաչեզոք ու թույլօղակին, այս դեպքում՝ Էլդա Գրինին: Ավելին՝ լրացնելովՌ.Մարտիրոսյանին` փաստաբան Մուշեղ Շուշանյանը գտնումէ, որ դատական հոգեբանի այն եզրակացությունը, որ ԱրտակՆազարյանը ինքնասպանություն է գործել, պարզված չէ: Վերջինս նշել է, թե տիկին Գրինին քրեականպատասխանատվության կենթարկեն, որովհետեւ վերջինս նման եզրակացությունների արտադրություն էբացել ու բանակում կատարված բոլոր սպանություններին տալիս է ինքնասպանության եզրակացություն: Պարզաբանման համար դիմեցինք դատաբժշկական փորձագետ Է. Գրինին, ով թեպետ նեղսրտած էր, բայց չմերժեց պատասխանել. -Փորձագետներս երբեք չենք որակում սպանությունը կամ ինքնասպանությունը, դա չի մտնում հոգեբան-փորձագետի իրավասության մեջ: Եղել է կամ չի եղել, դա իրավաբանի գործն է: Ես ստանում եմ որոշումը, որտեղ արդեն որակված է ինքնասպանություն, ինչպե՞ս կարող էի ինքնասպանությունը որակել սպանության: Ես չեմ կարող կասկածի տակ դնել իրավաբանների ստուգածը: Հիմա ինչ են ուզում ինձանից` չեմ հասկանում: Արտակ Նազարյանի գործում նկարագրված է, թե մեկը ծեծել է, մյուսը` նվաստացրել, եւ հարց է տրված` կարո՞ղ է այդ ամբողջ նվաստացումները բերեն ինքնասպանության: Ես էլ նման դեպքերում շատ զգույշ եմ գրում, որովհետեւ ո´չ գիտեմ, ո´չ տեսել եմ եւ քրեական գործում հազար ու մի ձեւ կարող են փոփոխել: Օրինակ, Արտակ Նազարյանի գործի վերաբերյալ, որ այդքան աղմուկ են բարձրացնում, գրել եմ շատ կոռեկտ, դրական ձեւով նկարագրել եմ նրա անձը: Եվ նշել եմ, որ եթե, իրոք, այդպիսի բռնություններ են կատարել, կարող է ինքնասպանություն գործած լինի, չեմ ասել հաստատ արել է: «ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ Ո´Չ ԴԱՏԻ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ, Ո´Չ ԷԼ ԿԱԽԱՂԱՆ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ» Վերջիվերջո, ինչո՞վ է պայմանավորված, որ Էլդա Գրինին փորձում էին ներքաշել այս գործում, Է. Գրինն ավելի անկեղծացավ. - Այդ փաստաբանները ուրիշ ոչնչից չեն կարող կառչել: Եթե նրանք կարող են ապացուցել, որ սպանություն է, թող ապացուցեն: Եթե իմ փորձաքննությամբ եզրակացությունն իրենց չի գոհացնում, թող միջնորդեն եւ նշանակեն կրկնակի փորձաքննություն: Այս ի՞նչ աղմուկ են բարձրացրել: Ես եմ հիմնադրել հոգեբանական փորձաքննությունը Հայաստանում, ու անընդհատ ամեն ինչ իմ գլխին է կոտրվում: Բայց ես ցավում եմ Արտակ Նազարյանի համար, նա, իրոք, լավ տղա էր` կրթված էր ու ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ: Ինձ ասում են, թե պետք է գրեի, որ ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն: Բայց չգիտեի ոչ մի լրացուցիչ բան, ինչ-որ գրել են, դա եմ կարդացել: Իսկ հիմա պարզվում է, որ այնտեղ փամփուշտների քանակը նույնն է եղել: Դա լրացուցիչ տվյալ է, որը չի արտացոլված քրեական գործում: Եվ ընդհանրապես, ցանկացած փորձագետ կարող է ունենալ իր կարծիքը, դրա համար իրեն ո´չ դատի են կանչում, ո´չ էլ կախաղան են բարձրացնում: Մի՞թե այսքան գռեհիկ ենք դարձել... Պրոֆեսոր Էլդա Գրինի հիշատակը վառ կմնա մեր սրտերում... Նյութի աղբյուրն՝ Իրավունք

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am