2 տարուց Հայաստանում կսկսվի թերթաքարային նավթի արտադրություն

Հայաստանում թերթաքարի վերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Այնուհետև 2 տարվա ընթացքում կսկսվեն ԵԱՏՄ-ի շրջանակներում թերթաքարային արդյունաբերության ընդլայնմանն ուղղված նախագծի իրագործման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Angi.ru կայքից: Ինչպես հայտնել է միջազգային AERTC (Advanced Energy Research and Technology Center) նախագծի գլխավոր տեխնիկական տնօրեն Սեմ Մ. Սաին, Հայաստանն ունի թերթաքարի հարուստ պաշարներ: Այս փուլում AERTC-ը բանակցություններ է վարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որպեսզի արագ սկսվեն ծրագրի իրականացման աշխատանքները նոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման համար: ԱՄՆ-ում տեղակայված միջազգային AERTC ընկերությունը նաև հայտնել է, թե «ԵԱՏՄ-ի այս տարածաշրջանում», այսինքն` Հայաստանում, թերթաքարային ածխաջրածինների ռեսուրսներից կարելի է ստանալ 500 միլիարդ տոննա նավթ: Իսկ թե ինչ է թերթաքարային արտադրությունը և ինչ աղետների առջև կարող է կանգնեցնել մեր փոքր երկիրը, կփորձենք ներկայացնել` հիմնվելով միջազգային փորձագետների վերլուծությունների վրա: Թերթաքարային նավթի արտադրության տեխնոլոգիան դեռ 21-րդ դարի սկզբին գովերգվում էր ամբողջ ԱՄՆ-ի տարածքում, Օբաման խոստումներ էր հնչեցնում, թե դրա շնորհիվ առաջիկա հարյուր տարում երկիրը կունենա հեշտ հասանելի ու էժան գազ: Սակայն, քանի որ թերթաքարի արտադրությունը հսկայական տարածքներ կյանքի համար անպիտան է դարձնում մի քանի տասնամյակների, գուցե և հարյուրամյակների կտրվածքով, և երկրում սկսվել է ընդդիմությունների լուրջ ալիք, ապա ԱՄՆ-ն իր «թերթաքարայիյն տեխնոլոգիան» սկսել է առաջ քաշել Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում, նշում են միջազգային բնապահպանները: Մի շարք զարգացած երկրներ, օրինակ Ֆրանսիան, ամբողջովին հրաժարվել են թերթաքարային նավթի արտադրությունից` հենց էկոլոգիական ընբռնումներից ելնելով:
Թերթաքարի հսկայական պաշարներով հարուստ են շատ երկրներ, սակայն ապացուցված է, որ թերթաքարային նավթի արտադրությունն աղետալի հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա, որի վնասն անգամ մինչև վերջ հաշվարկված չէ հսկայական չափերի պատճառով: Իսկ տեխնոլոգիան բավականին պարզ է` ընդերք է ներմուծվում միլիոնավոր տոննաներով հատուկ քիմիական լուծույթ, որը քայքայում է այրվող թերթաքարի շերտերը և արտադրում հսկայական քանակությամբ մեթան: Խնդիրն այն է, որ ամբողջ գազը` ներմուծված թունաքիմիկատների հետ (մինչև 70%), որը չի հաջողվում ետ քաշել, սկսում է երկրի ընդերքից դուրս գալ մակերևույթ` ներծծվելով հողի մեջ ինչպես սպունգի և ապականելով գրունտային ջրերն ու հողի բերքատու շերտը:
Արդյունքում 1-2 տարում հսկայական տարածքներ վերածվում են անապատի:
Այսօր ԱՄՆ-ի առնվազն 3 նահանգներում այս պատճառներով առաջ են եկել աղետալի կարգավիճակն ստացած բնապահպանական խնդիրներ, այնտեղ մեթանի խտությունը հողում և ջրի մեջ բարձրացել է 6 անգամ, տասնյակ բնակավայրերում ծորակից հոսող հեղուկը բառի բուն իմաստով այրվում է կապույտ բոցով, տարեկան գրանցվում են թունավորումների հարյուրավոր դեպքեր, ուռուցքային հիվանդությունների հրեշավոր աճ է սկսել, հաճախակիացել են 4 բալ ամպլիտուդայով երկրաշարժերն, իսկ մեթանի և էթանի շատրվանները ցայտում են երկրի խորքից:
Ավելորդ չէ նաև նշել, որ որոշ մասնագետներ թերթաքարային նավթի արտադրությունը վնասակարության ցուցանիշներով համեմատում են ուրանի հանքարտադրության հետ:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am